Արաքս համայնքում ապօրինի խորքային հոր կլուծարվի
                        Վաղը, ժամը 13:00-ին,  Արմավիրի մարզի Արաքս համայնքում կիրականացվեն 120լ/վ ջրատվությամբ ապօրինի ինքնաշատրվանող խորքային հորի լուծարման աշխատանքներ: 
Աշխատանքներին անձամբ կհետևի և լրագրողների հարցերին կպատասխանի ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Ապօրինի հորերի փակման արդյունքում ՀՀ Արմավիրի մարզի որոշ համայնքների խորքային հորերում արդեն արձանագրված ջրի մակարդակի բարձրացման մասին տեղեկատվություն կտան տնտեսվարողները:
Այս մասին տեղեկացնում  է ՀՀ ԲՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

