211652_close_icon

ՀՀ-ում Samsung-ի պաշտոնական ներկայացուցչությունը կլուծարվի

views-count4224 դիտում article-date 22:45 06-05-2015
Samsung-ի ղեկավարության այսօրվա հրամանի համաձայն՝ ՀՀ-ում Սամսունգի պաշտոնական ներկայացուցչությունը կլուծարվի մինջև սույն թվականի մայիսի 29-ը, որի մասին արդեն տեղեկացվել են նրա՝ թվով մոտ 10 աշխատակիցները և որի պաշտոնական որոշումը կայացվել է սույն թվականի ապրիլի 24-ին (ենթադրվում է ամսաթիվը նույնպես պատահական չէ ընտրված) Ադրբեջանում Սամսունգի տարածաշրջանային ղեկավարության կողմից: Ավելի վաղ՝ փետրվար ամսին, ներկայացուցչությունում որոշ պաշտոններ կրճատվել էին, այդ թվում՝ ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանի, որը ըստ որոշ աղբյուրների՝ անհամաձայնություն էր հայտնել կովկասյան տարածաշրջանային կենտրոնը Ալմաթայից Բաքու տեղափոխելու ղեկավարության որոշման հետ կապված և հրաժարվել էր կատարել Բաքվից եկող հրամանները: Սամսունգի վաճառքները, շուկայի մասնաբաժինը ինչպես նաև սոցիալական ծրագրերը Հայաստանում կտրուկ նվազել էին վերոհիշյալ փոփոխությունների արդյունքում:

Նմանատիպ նյութեր