211652_close_icon
views-count1853 դիտում article-date 23:38 28-11-2018

Ոստիկանները հայտնաբերեցին հերթական գրպանահատին

Նոյեմբերի 24-ին, ժամը 17.30-ին, 1993 թ. ծնված Լիլիթ Ս.-ն ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 15.50-ից 16.00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 57 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 80.000 դրամ: Նոյեմբերի 27-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Հալաբյան փողոցից նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1999 թ. ծնված Արտակ Կ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր