211652_close_icon
views-count2207 դիտում article-date 18:29 19-03-2016

Ոստիկանները հայտնաբերեցին հերթական գրպանահատին

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի և Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 31 հասցեի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ս.-ին: Վերջինս ներկայացրել է դրամապանակ և խոստովանել, որ այն գողացել է թիվ 44 երթուղու միկրոավտոբուսում՝ մի կնոջ պայուսակից: Դրամապանակում եղել է վարորդական իրավունքի վկայական, 19.000 դրամ, սոցիալական ապահովագրության, բանկի և տարբեր խանութների զեղչային քարտեր: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր