211652_close_icon
views-count1424 դիտում article-date 17:08 07-12-2018

Ոստիկանները Ազատության պողոտայում հայտնաբերեցին հերթական գրպանահատին

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, Ազատության պողոտայի թիվ 25 շենքի մոտից, դեկտեմբերի 6-ին, ժամը 21.20-ին, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1994 թ. ծնված Մաթևոս Հ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ ժամը 21.00-ին թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում 1970 թ. ծնված Սվետլանա Մ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը: Գողոնը հայտնաբերվել է: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր