211652_close_icon
views-count2531 դիտում article-date 15:50 27-11-2018

Չեմպիոնների լիգա. Վերջնագիր Մյունխենում, «Ռեալի» դաժան օրերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում կկայանան առաջին ութ հանդիպումները: Թերևս, միայն մեկ հանդիպում կարելի է առանձնացնել. «Բավարիա»-«Բենֆիկա»: Ընդ որում, այստեղ ոչ այնքան մարզական նշանակությունն է կարևոր, այլ՝ մարզչական: Մյունխենյան ակումբը Գերմանիայի առաջնությունում շարունակում է ցած գլորվել, և թիմի ղեկավարությունը գլխավոր մարզիչ Նիկո Կովաչին վերջին հնարավորությունն է տվել ռեաբիլիտացվելու. եթե այս «Բավարիան» պարտվի ապա խորվաթ մասնագետը անմիջապես պաշտոնանկ կարվի: Թեպետ փաստ չէ, որ հաղթելու դեպքում էլ կպահպանի պաշտոնը: Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի իտալական «Ռոմային»։ Այնքան աղետալի վիճակում է մադրիդյան ակումբը, որ նույնիսկ չենք զարմանա, եթե «Ռոման» խոշոր հաշվով հաղթի: Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր [b]E խումբ[/b] ԱԵԿ (Հունաստան) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 21։55 (Երեւանի ժամանակով) «Բավարիա» (Գերմանիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 00:00 [b]F խումբ [/b]«Լիոն» (Ֆրանսիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 00:00 «Հոֆենհայմ» (Գերմանիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 00:00 [b]G խումբ [/b]ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Վիկտորիա» (Չեխիա)՝ 21:55 «Ռոմա» (Իտալիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 00:00 [b]H խումբ [/b]«Յուվենտուս» (Իտալիա) - «Վալենսիա» (Իսպանիա)՝ 00։00 «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 00:00
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր