Մյունխենում «Ռեալի» ավտոբուսը կփոխի երթուղին և զննության կենթարկվի
Մյունխենի ոստիկանությունը «Բավարիայի» և «Ռեալի» միջև ՉԼ-ի քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումից առաջ անվտանգության կտրուկ միջոցներ է ձեռնարկել:
Տեղի իրավապահ մարմինները նշում են, որ խաղի անցկացմանը ոչինչ չի սպառնում, սակայն անվտանգության լրացուցիչ միջոցներ կիրականացվեն:
«Ռեալի» ավտոբուսը քաղաքում կփոխի երթուղին, իսկ տեղ հասնելուն պես ոստիկանների և հատուկ վարժեցրած շների կողմից խուզարկության կենթարկվի:
Բացի այդ, առաջին անգամ Գերմանիայում «Ռեալի» ավտոբուսը կուղեկցի ոստիկանական շարասյունը: Ես մարզումից հետո թիմին հյուրանոց են ուղեկցել 20 ոստիկան:
Անվտանգության նման միջոցները իրականացվում են Դորտմունդում տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/11/1064159/]միջադեպից[/url] հետո, երբ «Բորուսիայի» ավտոբուսի մոտ երեք պայթյուն եղավ:


