Չեմպիոնների լիգա. Բանկետի շարունակությունը` Մադրիդում և Մյունխենում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի երկրորդ խաղային օրը կկայանա ևս 2 հանդիպում:
Այն բանից հետո, երբ խաղային առաջին օրը ՊՍԺ-ն [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/15/1058835/]քարը քարին չթողեց[/url] «Բարսելոնայից» (4:0), այսօր երկրպագուները բանկետի շարունակությունն են ակնկալում: Մանավանդ, որ դրա համար բոլոր հիմքերը կան: Երկու մրցավեճում էլ կբախվեն բաց, հարձակողական ֆուտբոլ ցուցադրող թիմեր:
Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի կընդունի իտալական «Նապոլիին», որը վերջին շրջանում տպավորիչ արդյունավետություն է ցույց տալիս Իտալիայի առաջնությունում և այժմ ծարավ է հաղթարշավը շարունակել նաև Չեմպինոնների լիգայում:
Իսկ Լոնդոնի «Արսենալը» Մյունխենում կխաղա «Բավարիայի» հետ: Սա արդեն դասական հակամարտություն է: Արդեն սովորական է դարձել, որ այս թիմերը գրեթե ամեն տարի Չեմպիոնների լիգայում իրար են հանդիպում: Որպես կանոն, «Բավարիան» միշտ հաղթող է դուրս գալիս: Բայց այժմ «Արսենալը» մտադիր է հանել մյունխենյան անեծքը:
2 հանդիպումն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին:
[b]Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր
[/b]
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Նապոլի» (Իտալիա)
«Բավարիա» (Գերմանիա) - «Արսենալ» (Անգլիա)



