Անդրես Ինյեստա. Մոուրինյոյի վարքագիծը մեծ վնաս հասցրեց Իսպանիայի հավաքականին
Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան քննադատել է «Ռեալում» Ժոզե Մոուրինյոյի աշխատանքը: Ինյեստայի կարծիքով, Մոուրինյոն ավելորդ լարվածություն էր ստեղծում մադրիդյան ակումբի և «Բարսելոնայի» միջև, ինչն էլ իր հերթին բացասաբար անդրադարձավ Իսպանիայի հավաքականում խաղացողների միջև հարաբերությունների վրա:
««Ռեալին» կամ «Բարսային» պետք չէ երկրպագել՝ հասկանալու համար, որ իրավիճակը տհաճ է: Եվ էական գործոնն այս պատմությունում Մոուրինյոն էր:
Միայն ֆանատիկը կարող էր չնկատել սա: Նախկին հակամարտությունը վերածվեց ատելության: Նման մթնոլորտը միայն խորանում էր, դա անտանելի էր:
«Բարսայի» և «Ռեալի» միջև լարվածությունը, որը Մոուրինյոն ստեղծեց, ուժգին վնաս հասցրեց Իսպանիայի հավաքականին և ֆուտբոլիստներին», ասել է Ինյեստան:
Հիշեցնենք, որ Մոուրինյոն «Ռեալում», աշխատել է 2010-13 թվականներին: Թիմի հետ նվաճել է Լա Լիգան, Գավաթն ու Սուպերգավաթը: