Անդրես Ինյեստա. Երեխա ժամանակ չէի ցանկանում տեղափոխվել «Բարսելոնա»
«Բարսելոնայի» ավագ Անդրես Ինյեստան պատմել է «Բարսելոնա» տեղափոխվելու վերաբերյալ որոշ մանրամասներ:
«Սկզբից ես չէի ցանկանում տեղափոխվել «Բարսելոնա»: Ես երեխա էի և այդ տեղափոխությունը ինձ կբաժաներ ընտանիքից` ստիպելով հեռու մեկնել:
Մի քանի շաբաթ անց ես զրուցեցի հորս հետ և դա որպես մարտահրավեր ընկալեցի: Նույնիսկ հաշվի առնելով իմ հոր ամբողջ համարձակությունը, եթե մայրս դեմ արտահայտվեր, ես նույն օրն էլ կվերադառնայի տուն:
Դա իմ կյանքի ամենավատ ամիսներն էին, սակայն բոլորն ինձ օգնում էին և վերջիվերջո իրավիճակը սկսեց կարգավորվել», ասել է Ինյեստան: