3409 դիտում
14:19 04-01-2021
Բիթքոինի փոխարժեքը հերթական ռեկորդն է սահմանել
Ամենահայտնի թվային արժույթի՝ բիթքոինի փոխարժեքը հերթական ռեկորդն է սահմանել հունվարի 3-ին կայացած աճուրդում: Ինչպես հայտնում է [url=https://www.interfax.ru/business/743997]Interfax.ru[/url]-ն, փոխարժեքը կարճ ժամանակով գերազանցել է 34 000 դոլարը:
Աճուրդի փակման ժամանակ, սակայն, փոխարժեքը նվազել է՝ հասնելով 33 581 դոլարի: Հունվարի 4-ին բիթքոինի փոխարժեքը գտնվում է 33 146 դոլարի սահմանում, որը 1,3 տոկոսով ցածր է կիրակնօրյա աճուրդի ցուցանիշից:
Անցած տարվա ընթացքում թվային արժույթի փոխարժեքն աճել է երեք անգամ: Թվային արժույթների պահանջարկն ապահովում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի և այլ երկրների կենտրոնական բանկերի լայնածավալ ներդրումները, ինչպես նաև աճող ակնկալիքները, որ կորոնավիրուսի համավարակը վերահսկողության տակ կառնվի պատվաստանյութերի օգնությամբ:
Այս պայմաններում ներդրողները պատրաստ են միջոցներ ներդնել առավել ռիսկային համարվող ակտիվներում, այդ թվում՝ թվային արժույթ ձեռք բերելով՝ հաշվի առնելով, որ առավել հուսալի ակտիվների, ինչպես օրինակ՝ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը մոտ է զրոյին:
Նմանատիպ նյութեր
3624 դիտում
19:33 25-11-2018
Բիթքոինի փոխարժեքը շեշտակի անկում է գրանցել
2190 դիտում
16:06 20-05-2019
Մեսին հերթական ռեկորդն է սահմանել Լա Լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4834 դիտում
13:38 30-08-2016
Մոուրինյոն արդեն առաջին ռեկորդն է սահմանել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ
Այս բաժնից
766 դիտում
18:50 22-11-2024
Թուրքիան գործարկել է սեփական արտադրության առաջին քվանտային համակարգիչը
997 դիտում
14:29 22-11-2024
Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո
5144 դիտում
12:24 22-11-2024
Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն