Պակո Ալկասերը պաշտոնապես դարձավ «Բորուսիայի» խաղացող
Հարձակվող Պակո Ալկասերը կմնա Դորտմունդի «Բորուսիայում»: Գերմանական ակումբը հայտարարեց իսպանացու իրավունքները «Բարսելոնայից» ամբողջությամբ ձեռք բերելու մասին և նրա հետ պայմանագիր կնքեց մինչև 2023 թվականը:
Տրանսֆերի մանրամասները չեն հաղորդվում, սակայն ավելի վաղ նշվել էր, որ գործարքի արժեքը կկազմի 23 մլն եվրո՝ գումարած 5 միլիոն պարգևավճարների տեսքով:
Այս մրցաշրջանում Ալկասերը «Բորուսիայի» կազմում Բունդեսլիգայում մասնակցել է 6 խաղի և դարձել 8 գոլի հեղինակ, իսկ Չեմպիոնների լիգայում 2 խաղում մեկ գոլ է խփել:


