Էմրե Մորը դարձավ Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող
Դանիական «Նորդշելանդի» կիսապաշտպան Էմրե Մորը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»:
«Էմրո Մորը չափազանց տաղանդավոր և բազմակողմանի զարգացած գրոհային խաղացող է` հսկայական ներուժով», ասել է գերմանական ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը:
Ֆուտբոլիստի և «Բորուսիայի» միջև կնքվել է 5-ամյա պայմանագիր:
««Բորուսիան»` հրաշալի ակումբ է` հիանալի եկրպագուներով: Անհամբերությամբ սպասում եմ նոր թիմում իմ առաջին խաղին և թիմակիցների հետ հանդիպմանը», ասել է Մորը: