940 դիտում
14:21 26-02-2014
66 տարեկան հասակում կյանքից հեռացավ աշխարհահռչակ կիթառահար Պակո Դե Լուչիան
Մեքսիկայում 66 տարեկան հասակում վախճանվել է աշխարհահռչակ կիթառահար Պակո Դե Լուչիան:
El Pais-ի փոխանցմամբ՝ մեքսիկական Կանկուն քաղաքում հանգստանալու ժամանակ Լուչիայի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է: Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին անվանի կիթառահարը մահացել է:
Նախնական տեղեկություններով՝ Լուչիայի մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը:
Առաջիկայում Պակո Դե Լուչիայի աճյունը կտեղափոխեն նրա հայրենիք՝ Իսպանիա:
Նրա իսկական անունը Ֆրանցիսկո Սանչես Գոմես է: Ծնվել է Իսպանիայի Ալխեսիրասե քաղաքում՝ 1947 թվականին: Կիթառ սկսել է նվագել 5 տարեկանից, իսկ 11 տարեկանից մասնակցել է ֆլամենկոյի մրցույթների:
Պակո Դե Լուչիան համարվում է ամենատաղանդավոր ֆլամենկոյի լավագույն կատարողներից մեկը աշխարհում: Նրա աշխատանքը Ջոն Մակլաֆլինի եւ Լարի Կորյելի հետ հանգեցրեց կիթառային երաժշտության պատմության մեջ ստեղծված երբեւէ լավագույն ալբոմին:
Նմանատիպ նյութեր
3833 դիտում
16:25 30-04-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է աշխարհահռչակ բաս կիթառահար Ռիչարդ Բոնային
2882 դիտում
18:05 07-12-2014
55 տարեկան հասակում կյանքից հեռացել է թարգմանիչ, գրող Սամվել Մկրտչյանը
5964 դիտում
14:59 04-05-2017
104 տարեկան հասակում կյանքից հեռացել է շվեյցարացի հայտնի դերասան Լուկաս Ամմաննին
Այս բաժնից
670 դիտում
15:58 01-02-2025
Թրամփի օրոք շատ պետությունների սահմանները կփոխվեն. ռուս քաղաքագետ
619 դիտում
14:54 01-02-2025
Le Parisien-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը
682 դիտում
14:35 01-02-2025
Ցուկերբերգը մտադիր է Թրամփի հարևանությամբ առանձնատուն գնել