Անդրե Շյուրլեն դարձավ «Բորուսիայի» խաղացող
«Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Անդրե Շյուրլեն պաշտոնապես դարձավ Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող:
Գերմանիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիայի» հետ 5-ամյա պայմանագիր է կնքել: Տրանսֆերի արժեքը կազմում է մոտ 30 մլն եվրո:
Հիշեցնենք, որ «Բորուսիան» վերջին շաբաթվա ընթացքում աշխարհի երկու չեմպիոնների ձեռք բերեց` Շյուրլեին և Մարիո Գյոտցեին: