211652_close_icon
views-count3107 դիտում article-date 17:45 16-11-2018

Մոսկվայում գտնվող հայ ոստիկաններին ինքնակամ ներկայացել են երեք հետախուզվող

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ՌԴ Մոսկվա քաղաքում գտնվող օպերատիվ խմբին ինքնակամ ներկայացել և նոյեմբերի 15-ին, ժամը 20.30-ին, ՀՀ է տեղափոխվել 1993 թ. ծնված Խաչատուր Ե.-ն, որը 2017թ. մայիսի 26-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում էր որպես պատժի կրումից խուսափող դատապարտյալ: *** Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ՌԴ Մոսկվա քաղաքում գտնվող օպերատիվ խմբին ինքնակամ ներկայացել և նոյեմբերի 15-ին, ժամը 20.30-ին, ՀՀ է տեղափոխվել 1981 թ. ծնված Տիգրան Խ.-ն, որը 2015թ. մարտի 17-ից ոստիկանության Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-308 հոդվածի (պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը հանցակցելը) 1-ին մասի մեղադրանքով: *** Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ՌԴ Մոսկվա քաղաքում գտնվող օպերատիվ խմբին ինքնակամ ներկայացել և նոյեմբերի 15-ին, ժամը 20.30-ին, չվերթով ՀՀ է տեղափոխվել 1963 թ. ծնված Հայկ Խ.-ն, որը 2014թ. դեկտեմբերի 26-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր