211652_close_icon
views-count918 դիտում article-date 13:41 07-07-2015

Հետախուզվողը Մոսկվայում ներկայացել է հայ ոստիկաններին

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ՌԴ Մոսկվա քաղաքում ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբին է ներկայացել և Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ տեղափոխվել 1973 թ. ծնված Արսեն Ա.-ն, ով 2012 թ. սեպտեմբերի 25-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր