30777 դիտում
19:50 14-11-2018
«Աշուն տատիկը» հյուր էր եկել սահմանամերձ Բերդավանի մսուր-մանկապարտեզ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Բերդավանի մսուր-մանկապարտեզում ավագ խմբի սաների մասնակցությամբ տեղի ունեցավ «Ոսկե աշուն» հանդեսը:
Հանդեսին ներկա էին Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը, Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը, ծնողներ , հյուրեր:
Երեխաների տրամաբանության զարգացման նպատակով դաստրիարակչուհի Սուսաննա Պետրոսյանը նախապատրաստել էր աշնան վերաբերյալ հանելուկներ, որոնց պատասխանները նրանք արագ կռահում էին:
Երեխաները կատարեցին նաև աշնանը նվիրված երգեր և ոտանավորներ: Գեղեցիկ աշնանային մթնոլորտը ավելի պատկերավոր դարձավ, երբ ներս մտավ «Աշուն տատիկը» ՝ մրգերով լի զամբյուղը ձեռքին:
Ցերեկույթն ընդմիջվում էր նաև բերքառատ աշնան տոնակատարություններին կատարվող պարերով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 167+
167+
Նմանատիպ նյութեր
14328 դիտում
13:47 20-09-2015
Դրսում աշուն է, հանդիպման և հրաժեշտի աշուն...ֆոտոշարք
18821 դիտում
19:22 27-12-2017
Սահմանամերձ և սահմանապահ Բերդավանի մանկապարտեզում տեղի ունեցավ ամանորյա յուրահատուկ հանդես. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ