Սահմանամերձ և սահմանապահ Բերդավանի մանկապարտեզում տեղի ունեցավ ամանորյա յուրահատուկ հանդես. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սահմանամերձ Բերդավանի մանկապարտեզում այսօր՝ դեկտեմբերի 27-ին, իրենց հետաքրքիր համարներով ելույթ ունեցան միջին խմբի ավելի քան 30 սաներ, որոնք էլ Ձմեռ պապի և Ձյունանուշի համար կատարեցին ոտանավորներ, երգեցին ու պարեցին, հանդես եկան թատերական և տիկնիկային ներկայացումներով:
Գեղեցիկ միջոցառումը կազմակերպել էին դաստիարակչուհի Սուսաննա Պետրոսյանը, Նառա Ղուշչյանը, երաժշտական դաստիարակ Նելլի Հովհաննիսյանը՝ տնօրեն Տաթև Մուրադյանի գլխավարությամբ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բերդավանցիները ասում էին, որ արդեն իրենց համար սովորական են դարձել սահմանից լսվող կրակոցները և, որ դրանք իրենց ամենևին էլ չեն խանգարի մեծ տոնախմբությամբ, բերդավանցուն հարիր՝ նշել Ամանորը և Սուրբ ծնունդը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի