Հրազդան քաղաքի «Չերեմուշկա» թաղամասում վարչապետի հանձնարարականով կառուցվում է եվրոպական չափանիշներին համապատասխան մսուր-մանկապարտեզ․ կառուցապատող «ԱԳԱԹ-777» ՍՊԸ-ն շինարարական ոլորտում մեծ հեղինակություն ունի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այն, որ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հսկայածավալ աշխատանքներ է իրականացրել ու շարունակում է իրականացնել Հանրապետությունում դպրոցների, մանկապարտեզների ուսումնական այլ հաստատությունների վերակառուցման, անգամ նորերը կառուցելու ուղղությամբ՝ ակնհայտ է։ Մանկապարտեզներ ու դպրոցներ են կառուցվում այնպիսի բնակավայրերում, որտեղ վերջին անգամ նման աշխատանք կատարվել է սովետական տարիներին։
Հրազդան քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Չերեմուշկա» թաղամասում, տևական ժամանակ է Հանրապետությունում կառուցապատողների ոլորտում մեծ հեղինակություն վայելող, աշխատանքի նկատմամբ պրոֆեսիոնալիզմ ցուցաբերող «ԱԳԱԹ-777» ՍՊԸ-ի կողմից զրոյից կառուցվում է մսուր-մանկապարտեզ։
Պատվիրատուն և հովանավորը ՀՀ կառավարությունն է, իսկ Հրազդանի այդ թաղամասում անգամ սովետական տարիներին մանկապարտեզ չի եղել, մինչդեռ այդ հատվածում կան բազմաթիվ բազմաբնակարանային շենքեր ու բնակիչների համար չափազանց կարևոր էր, որպեսզի իրենց թաղամասում նույնպես ունենան մսուր-մանկապարտեզ։
Բնակիչների խնդրանքը կյանքի է կոչել ՀՀ Կառավարությունը ու ամիսներ անց մեկ հարկանի, եվրոպական չափանիշներին համապատասխան մսուր մանկապարտեզն ամբողջ կահավորանքով իր դռներն է բացելու երեխաների առաջ։
«ԱԳԱԹ-777» ընկերության կողմից հաշվի է առնվել բոլոր մանրունքները՝ սեյսմակայունությունը, սանհանգայցները, խաղահրապարակը, խաղասենյակները, ննջասենյակն ու խոհանոցը՝ ամբողջը կառուցվում է միջազգային չափանիշներին համապատասխան։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․
«Հիմա չենք ուզում տեսախցիկի առաջ երևանք, բայց շուտով բացումը լինելու է, էդ ժամանակ մեր աչքի տեսածը, մեր սրտի ուզածը կասենք, բայց որ Կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, հզոր գործ է անում մեր թաղամասում՝ կառուցելով նման որակյալ մսուր-մանկապարտեզ, ակնհայտ է։ Մենք նույնիսկ կողքից հետևում ենք, թե ինչպիսի սրտացավություն են կառուցապատողն ու շինարարները ցուցաբերում, անգամ հանգստյան՝ շաբաթ և կիրակի օրերին են աշխատում, որպեսզի մեկ օր առաջ մեզ նվիրեն մեր սրտի ուզած մանկապարտեզը։ Գիտենք նաև, որ այն շահագործման հանձնելուց հետ մեր քաղաքապետ Սևակ Միքայելյանը խոստացել է, որ տարածքը սարքելու է կանաչ դրախտ, ծառատունկ է անելու, մենք էլ որպես թաղի բնակիչներ հետևելու ու խնամելու ենք ծառերը»։
Պատվիրատու՝ ՀՀ Քաղաքաշինության կոմիտե
Կապալառու՝ «Ագաթ-777» ՍՊԸ
Հեղինակային հսկողություն՝ «Նորաշեն» ՆՏ ԱԿ
Տեխնիկական հսկողություն՝ «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ
Շին․ թույլտվության տևողությունը՝ 24 ամիս
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։