211652_close_icon
views-count10250 դիտում article-date 15:12 14-11-2018

Հայաստանի հավաքականն արտառոց պայմաններում անցկացրեց առաջին մարզումը Ջիբրալթարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ջիբրալթար ժամանելուց անմիջապես հետո Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց թեթև մարզում Ջիբրալթարի «Վիկտորիա» մարզադաշտում: Մարզմանը մասնակցեցին հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները: «Վիկտորիան» համեմատաբար մեծ միակ մարզադաշտն է Ջիբրալթարում և գտնվում է օդանավակայանին այնքան մոտ, որ ամբողջ մարզման ընթացքում լսելի էին ինքնաթիռների թռիչքների և վայրէջքների հետևանքով առաջացող ձայները: Ավելին, մարզման ընթացքում ինքնաթիռներից մեկը թռիչքի պատրաստվելիս արագություն էր հավաքում դարպասից մոտ 10-15 մետր հեռավորության վրա: ՀՖՖ-ին տեղեկացրին, որ Ջիբրալթար-Հայաստան հանդիպման օրը՝ խաղի ժամին, նախատեսված է առնվազն 2 թռիչք, ինչը սովորական երևույթ է տեղաբնակների համար: Մարզադաշտի խոտածածկն արհեստական է, իսկ շրջակա տարածքում մշտապես ուժեղ քամի է: Խաղի օրն օդերևութաբանները խոստանում են անձրև: Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր