Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նախապատրաստվելով ընտրական առաջիկա հանդիպումներին՝ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը՝ նոր գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ:
Այն հիմնականում կրում էր վերականգնողական բնույթ։ Թեթև վարժություններից հետո ազգային ընտրանին անցկացրեց նաև երկկողմանի խաղ։
Մարզմանը մասնակցում էին հրավիրված ֆուտբոլիստներից 21-ը, այդ թվում՝՝ Ալեքսանդր Կարապետյանը և Արթուր Սարկիսովը։ Հայաստանի ազգային ընտրանուն դեռ չեն միացել Կամո Հովհաննիսյանը, Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը։