211652_close_icon
views-count2061 դիտում article-date 20:22 23-03-2021

Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Շվեյցարիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թեթև վազքեր, երկկողմանի խաղ՝ տարբեր կազմերով, անհատական ծրագրով վարժություններ: Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Շվեյցարիայում:

Հավաքականի մարզմանը մասնակցում էր 25 ֆուտբոլիստ: Չվերթների ուշացման պատճառով Գևորգ Ղազարյանը և Հովհաննես Համբարձումյանը չէին հասցրել ժամանել Սեն Գալեն մինչ մարզումը:

Մնացած ֆուտբոլիստները մասնակցեցին թիմային մարզմանը, բայց նրանցից 3-ը՝ Վբեյմար Անգուլոն, Նորբերտո Բրիասկո Բալեկյանը և Հակոբ Հակոբյանը, մարզման տարբեր ժամանակահատվածներում աշխատում էին անհատական ծրագրով ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոյի և ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսի վերահսկողությամբ:

Հակոբ Հակոբյանը և Վբեյմար Անգուլոն մի քանի օր առաջ են ապաքինվել վնասվածքից, իսկ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը երկարատև թռիչքից հետո մարզվում էր ավելի խնայողական ռեժիմով:

Մարզումից հետո կայացած երկկողմանի հանդիպման ժամանակ մի շարք ֆուտբոլիստներ փորձարկվեցին տարբեր դիրքերում, մարզիչները դիտարկեցին տակտիկական տարբեր սխեմաներ:

Մարտի 23-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ևս մեկ մարզում Ուցվիլի խաղադաշտում: 

Հիշեցնենք, որ Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 25-ին՝ Վադուց քաղաքի «Ռեյնպարկ» մարզադաշտում: 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր