211652_close_icon
views-count49306 դիտում article-date 23:27 13-11-2018

Երևանում 34-ամյա տղամարդուն դանակի մի քանի հարվածներով սպանած ու ոստիկանության կողմից տաք հետքերով հայտնաբերված 36-ամյա կասկածյալը կալանավորվեց. նա տեղափոխվեց Նուբարաշենի բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Հակոբ Գևորգյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ, 36-ամյա Վարուժան Գյուրջինյանի նկատմամբ, ով կասկածվում է նոյեմբերի 9-ին Արաբկիրի վարչական շրջանի Հովսեփ Էմին փողոցում Երևան քաղաքի Պոպովի փողոցի բնակիչ, 34-ամյա Սանասար Բարսեղյանին դանակի մի քանի հարվածներով սպանելու մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք դատարանի նստավայրի դատավոր Դավիթ Հարությունյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է ավագ քննիչի միջնորդությունը և Վ. Գյուրջինյանը դատարանի դահլիճաից տեղափոխվել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/10/1109784/?fbclid=IwAR1gBcUHkm0-v6UaVJVeL3HUbxz9B0GTWhMO1N0oKC1e52MQtcnKWvRukMk]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 10-ին Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով ու համագործակցելով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Կենտրոնական և Էրեբունու բաժնի իրենց գործընկերների հետ՝ Արաբկիրի Ոստիկանության էին բերման ենթարկել Երևան քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ՝ 36-ամյա Վարուժան Գյուրջինյանին։ Վերջինս կասկածվում էր նոյեմբերի 9-ին, Արաբկիր վարչական շրջանի Հովսեփ Էմին փողոցում Երևան քաղաքի Պոպովի փողոցի բնակիչ՝ 34-ամյա Սանասար Բարսեղյանին սպանելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան հայտնաբերելու աշխատանքները ղեկավարել էին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Բունիաթյանը և Արաբկիրի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները մի քանի հասցեներում էին եղել և անգամ փակել էին տվել Հայաստան դուրս եկող սահմանների անցակետերը, որպեսզի կասկածյալները չկարողանան Հայաստանից ճողոպրել։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում կասկածյալ Վ. Գյուրջինյանը ձերբակալվել էր։ Ձեռնարկվում էին անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությունը «մի կաթիլ մեղրի պատմություն է եղել», ինչը չենք հրապարակում՝ ելնելով նախաքննության շահերից, սակայն չի բացառվում, որ խուլիգանության հատկանիշներով էլ հարուցվի մեկ այլ քրեական գործ՝ տուժող կողմի ընկերների նկատմամբ, ովքեր անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերել հասարակության նկատմամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 137+
137+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր