26517 դիտում
23:08 16-01-2023
Գեղարքունիքի մարզի ոստիկանների կողմից տաք հետքերով հայտնաբերված Ոստիկանության Վարդենիսի բաժնի հարևանությամբ պայթուցիկ սարք նետած կասկածյալը կալանավորվեց և դատարանից տեղափոխվեց Նուբարաշենի բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունվարի 15-ին, Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 59-ամյա Մ. Հարությունյանը, ով կասկածվում է հունվարի 11-ին, ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վարդենիսի բաժնի հատուկ պահպանվող տարածքի մուտքի ուղղությամբ պայթուցիկ սարք նետելու և պայթյուն կատարելու մեջ, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի պայթյունի օրը տաք հետքերով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների կողմից հայտնաբերված և քննչական բաժին ներկայացված Մ. Հարությունյանի նկատմամբ։
Դատավորը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառանալով, բավարարել է քննիչի միջնորդությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 11-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, իրականացնելով համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել, ապա տաք հետքերով հայտնաբերել և անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ոստիկանության Վարդենիսի բաժին էին տեղափոխել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 59-ամյա Մ․ Հ․-ին։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս կասկածվում էր նույն օրը ոստիկանության Վարդենիսի բաժնի հարևանությամբ գործող հատուկ պահպանվող տարածքի մուտքի դարպասի մոտ ինքնաշեն նռնակով պայթյուն իրականացնելու մեջ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մ․ Հ․-ն ոստիկանության Վարդենիսի բաժնից ներկայացվել էր Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին։
Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15514 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35762 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց