Պեպ Գվարդիոլան չեմպիոնի հավակնորդների թվում չի նշել «Մանչեսթեր Յունայթեդին»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է ԱՊԼ-ի այս առաջնությունում թիմի հեռանկարներին:
«Կարծում եմ, որ «Ման Սիթին», «Լիվերպուլը», «Չելսին» և նույնիսկ «Արսենալն» ու «Տոտենհամը» չեմպիոնի հավակնորդներ են: Մենք ընդամենը 2 միավոր ենք առաջ:
Նախորդ մրցաշրջանում մենք «Էնֆիլդում» միավորներ չվաստակեցինք, իսկ այս անգամ ոչ-ոքի խաղացինք: Նախորդ մրցաշրջանում դրսում մենք պարտվեցինք «Յունայթեդին», բայց այս անգամ՝ հաղթեցինք:
Հիմա մենք կարող ենք մեզ լավ զգալ: «Ման Սիթին» փայլուն ամիս անցկացրեց հավաքականների խաղերի հետ կապված ընդմիջումից հետո, երբ մենք «Լիվերպուլի» հետ ոչ-ոքի խաղացինք, և վերջում չկարողացանք իրացնել 11 մետրանոցը: «Ման Սիթին» հզոր տեմպ է հավաքել», ասել է Գվարդիոլան: