Պեպ Գվարդիոլա. Շնորհավորում եմ «Մանչեսթեր Յունայթեդին»՝ Սանչեսին ձեռք բերելու առթիվ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շնորհավորել է «Մանչեսթեր Յունայթեդին»՝ «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսին ձեռք բերելու առթիվ:
«Իմ տեղեկություններով, Ալեքսիսը պատրաստվում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Ես միայն կարող եմ նրան շնորհավորել այդ ձեռքբերման համար:
Այդ առթիվ ավելացնելու ոչինչ չունեմ, իմ կարծիքը Ալեքսիսի մասին մնացել է նույնը: Ես ուրախ եմ, որ նրան մարզել եմ «Բարսելոնայում» և այժմ նրան լավագույնն եմ մաղթում», ասել է Գվարդիոլան: