Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների թվում է
ՖԻԴԵ-ն այսօր հրապարակել է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բոլոր 8 մասնակիցների անունները, հայտնում է Chessfed.am-ը:
1. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) – չեմպիոնական վերջին մրցամարտի մասնակից
2. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) – աշխարհի 2013թ.-ի գավաթակիր
3. Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան) – աշխարհի 2013թ.-ի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից
4. Վեսելին Թոփալով (Բուլղարիա) – ՖԻԴԵ-ի գրան Պրի մրցաշարերի 2012-2013թթ. մրցաշրջանի հաղթող
5. Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան) – ՖԻԴԵ-ի գրան Պրի մրցաշարերի 2012-2013թթ. մրցաշրջանի 2-րդ մրցանակակիր
6. Լևոն Արոնյան - (Հայաստան) – մասնակցության իրավունք է ստացել իր անհատական բարձր վարկանիշի շնորհիվ
7. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) – մասնակցության իրավունք է ստացել իր անհատական բարձր վարկանիշի շնորհիվ
8. Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) – կազմակերպիչ երկրի ներկայացուցիչ
Հիշեցնենք, որ մրցաշարը կկայանա մարտի 11-30-ը Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում: