Time-ը ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարներին նշել է Խաղաղության նոբելյան մրցանակի գլխավոր հավակնորդների թվում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը և Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ներառվել են Խաղաղության Նոբելյան մրցանակի գլխավոր հավակնորդների ցուցակում: Մրցանակի առավել հավանական դափնեկիրների ցանկը հոկտեմբերի 3-ին հարապարակել Է Time հանդեսը։
Կիմ Չեն Ունը և Մուն Չժե Ինը կարող են Խաղաղության նոբելյան մրցանակն ստանալ Կորեական թերակղզու միջուկազերծման ջանքերի համար, նշում է հրատարակությունը՝ նրանց որակելով որպես «ակնհայտ ֆավորիտների»: Հաղթելու հավակնորդներից մեկն էլ դարձել է ԱՄՆ-ի նախագահը, որի մասնակցությամբ հուլիսի 12-ին Սինգապուրում կայացավ ԱՄՆ-ի ու ԿԺԴՀ-ի միջև պատմության մեջ առաջին բարձր մակարդակի հանդիպումը:
Ladbrokes խոշորագույն բրիտանական բուքմեյքերական գրասենյակը Թրամփի հաղթելու շանսերը գնահատում է 5 առ 2։ Փետրվարին Նորվեգիայի նոբելյան ինստիտուտը հայտնել Էր, որ մրցանակի համար առաջադրվել է 217 մարդ և 112 կազմակերպություն, ընդամենը՝ 329 հավակնորդ: