211652_close_icon
views-count1999 դիտում article-date 14:40 10-11-2018

Էդմոն Մարուքյանը Մադրիդում մասնակցում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցության համագումարին

Լուսավոր Հայաստան Կուսակցության Կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մասնակցում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցության (ALDE) 39-րդ համագումարին։ Միջոցառման ընթացքում քննարկվել են համաեվրոպական օրակարգի հարցեր, ինչպես նաև տեղի են ունեցել 2019 թվականին սպասվող Եվրախորհրդարանի առաջիկա ընտրությունների վերաբերյալ քննարկումներ։ Հիշեցնենք, որ «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցությունը (ALDE) Եվրոպական Խորհրդարանում ներկայացնում է ազատական գաղափարական թևը։ 2017 թվականից Լուսավոր Հայաստան Կուսակցությունը անդամակցության հայտ է ներկայացրել ALDE-ին, որի հետ համագործակցությունը սկիզբ է դրվել ԼՀԿ հիմնադրման օրվանից։

Նմանատիպ նյութեր