ԱԺ արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը
Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Այս մասին տեղեկացրին «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: