Ովքե՞ր են ԲԴԽ-ի անդամի թեկնածուները. այսօր հրավիրվելիք ընդհանուր ժողովը կորոշի․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդի անդամ Ռուզաննա Հակոբյանի՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ ընտրվելուց հետո թափուր է մնացել ԲԴԽ անդամի տեղը:
Վաղը կայանալիք Դատավորների ընդհանուր ժողովը ԲԴԽ անդամի թեկնածու է ընտրելու: Մեր տեղեկություններով՝ թեկնածուները 3-ն են՝ վճռաբեկ դատարանի անդամներ Սուրեն Անտոնյանը, Ստեփան Միքայելյանը և Նախշուն Տավարացյանը:
Կարծիք կա, որ գենդերային համամասնությունը պահպանելու համար հեռացած կնոջը պետք է կին փոխարինի, բայց այդ դրույթը միանշանակ չէ, ուստի թեկնածուին կորոշի դատավորների՝ այսօր հրավիրվելիք ընդհանուր ժողովը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]