38850 դիտում
21:58 05-11-2018
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել են «ոսկե երիտասարդների» Toyota Land Cruiser-ներն ու Lexus-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երաևնում: Ժամը 20:40-ի սահմաններում Սարյան և Արամի փողոցների խաչմերուկույմ՝ ժողովրդին հայտնի «Փոշտի» հարևանությամբ, բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի M 888 KB 777 RUS համարանիշի, Nissan մակնիշի 33 ՕL 313 համարանիշի, Lexus մակնիշի 45 VՏ 444 համարանիշի, Mitsubishi մակնիշի 30 SL 898 համարանիշի և Toyota Land Cruiser մակնիշի 77 ՕՏ 111 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Վարորդները արդեն 1 ժամից ավելի է՝ սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, որպեսզի պարզ լինի՝ արդյոք կարիք կլինի վթարի փաստով զբաղվի ճանապարհային ոստիկանության հետաքննիչը:
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենաներից մեկը պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի մոտ ազգականին, իսկ ավտոմեքենաներից 2-ը եղել են կայանված:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2086 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)