211652_close_icon
views-count2842 դիտում article-date 17:21 30-10-2018

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Բրյուսելում է

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-30-ն աշխատանքային այցով Բրյուսելում է՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի և բարձրաստիճան ղեկավարության հետ հանդիպումներ անցկացնելու, ինչպես նաև ՊԵԿ-ի ու ՀՄԿ-ի միջև համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ հանդիպմանը քննարկվել է համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես դիտարկվել է ՀՄԿ տեղեկատվական տեխնոլոգիաների 2020-2021 թվականների համաժողովը Հայաստանում կազմակերպելու հնարավորությունը: Անդրադարձ է կատարվել Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից աշխատաժողովների և փորձագիտական այցերի միջոցով ՊԵԿ մաքսային ծառայությանը մասնագիտական, տեխնիկական օժանդակություն ցուցաբերելու հարցին: Հայկական կողմը ներկայացրել է առաջնային ուղղությունները, որտեղ ակնկալվում է ՀՄԿ աջակցությունը, մասնավորապես ՀՄԿ Մերկատոր ծրագրին անդամակցությունը, հետբացթողումային հսկողության կատարելագործումը, Հայաստանում «Բեռնարկղերի հսկողության» ծրագրի ներդրումը և այլն: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԵՄ-ում և ՀՄԿ-ում ՀՀ մաքսային կցորդի հետագա համագործակցության ուղղությունները: ՊԵԿ պատվիրակությունը հանդիպել է նաև ՀՄԿ համապատասխանեցման և պարզեցման դիրեկտորատի տնօրեն Անա Հինոսայի հետ: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկա 2-3 տարիների համար մշակել համատեղ գործողությունների ճանապարհային քարտեզ: Հայկական կողմը առաջարկել է Հայաստանը ծառայեցնել որպես հարթակ՝ ՀՄԿ կարողությունների զարգացման ծրագրերի մշակման և կատարելագործման համար: ՊԵԿ նախագահը հրավիրել է ՀՄԿ գլխավոր քարտուղարին՝ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում այցելել Հայաստան՝ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: [b]ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր