211652_close_icon
views-count2278 դիտում article-date 20:33 06-09-2018

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը գտնվում է Սինգապուրում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը գտնվում է Սինգապուրում՝ Հարավարևելյան Ասիայի այդ առաջավոր պետության հարկային վարչարարության առաջավոր փորձն ուսումնասիրելու նպատակով: Աշխատանքային այցը կազմակերպվել է ՊԵԿ-ի և Համաշխարհային բանկի կողմից իրագործվող «Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի» շրջանակում: Նախատեսվում է ՊԵԿ ներկայացուցիչների ծանոթացումը Սինգապուրի հարկային մարմնի բիզնես գործընթացների ու էլեկտրոնային կառավարման համակարգերի աշխատանքի կազմակերպմանը՝ դրանք Հայաստանում ներդնելու ակնկալիքով: Այցի առաջին օրը` սեպտեմբերի 6-ին, ՊԵԿ պատվիրակությանն ընդունել է Սինգապուրի հարկային մարմնի ղեկավար, ներքին եկամուտների (IRAS) հանձնակատար Նգ Վայ Չունը: Ողջույնի խոսքում ՊԵԿ նախագահը ներկայացրել է ՀՀ պատվիրակության այցի նպատակները, ՊԵԿ համակարգում ընթացող բարեփոխումները և ակնկալվող արդյունքները: Դավիթ Անանյանը մասնավորապես նշել է, որ առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում սինգապուրյան փորձը հարկերի հավաքագրման արդյունավետության բարձրացման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդկային ռեսուրսների օպտիմալ կառավարման, ինչպես նաև բարձրորակ ծառայությունների մատուցման ոլորտներում: Սինգապուրի գործընկերը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի պատվիրակությանը՝ հարկային բարեփոխումների նպատակներին հասնելու համար: Նույն օրը տեղի են ունեցել մի շարք աշխատանքային հանդիպումներ նաև Սինգապուրի հարկային մարմնի տարբեր ստորաբաժանումների ղեկավարության հետ: Մասնավորապես՝ Ռազմավարական պլանավորման մասնաճյուղի ներկայացուցիչները հայկական պատվիրակությանը ներկայացրել են IRAS-ի կառուցվածքը, ռազմավարական ծրագրերը և տեսլականը: Այնուհետև Տեղեկատվական հաղորդակցությունների ստորաբաժանման ղեկավարությունը ներկայացրել է սինգապուրյան հարկային մարմնի էլեկտրոնային գործընթացները: Իսկ Հարկային օրինապահության և վերլուծութան ստորաբաժանման ղեկավարները հայ գործընկերներին ծանոթացրել են սինգապուրյան հարկային մարմնի հարկ վճարողների կարգապահության ամրապնդման ծրագրերին, ռիսկերի վերլուծության և ստուգումների պլաններին: Սինգապուրում ընկերպությունների հարկային պարտավորությունների գնահատման և հսկողության համար կիրառվող եղանակների և գործիքների մասին էլ տեղեկատվություն տրամադրել են Կորպորատիվ հարկման ստորաբաժանման ղեկավարները: Այցը շարունակվում է: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ

Նմանատիպ նյութեր