67376 դիտում
22:52 25-10-2018
Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են անհատ ձեռներեցի BMW-ն ու ՀՀ ՊՆ զորամասի ծառայողի 06-ը. կան վիրավորներ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 23-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 19:50-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի 16 շենքի դիմաց բախվել են Եղեգնաձորի բնակիչ, 29-ամյա Սմբատ Ղազարյանի վարած BMW մակնիշի 41 TT 100 համարանիշի և Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ, 37-ամյա Արման Սողոմոնյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 33 CV 568 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Ս. Ղազարյանի ուղևոր, Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ, 18-ամյա Նոնա Գրիգոյանն ու Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 38-ամյա Արմեն Բեգլարյանը տեղափոխվել են Եղեգնաձոր բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ս. Ղազարյանը անհատ ձեռներեց է, իսկ Ա. Սողոմոնյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները Արթուր Միքայելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+