slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Ավտովթար Երևանում. բախվել են ոստիկանության «հրեշտակների» աշխատակցի BMW-ն և անհատ ձեռներեցի Mercedes-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

Ավտովթար Երևանում. բախվել են ոստիկանության «հրեշտակների» աշխատակցի BMW-ն և անհատ ձեռներեցի Mercedes-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count16677 դիտում article-date 10:45 29-02-2016
Երեկ` փետրվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում Անդրանիկի փողոցում` թիվ 57 հասցեի դիմաց, բախվել են Երևան քաղաքի Սվաճյան փողոցի բնակիչ, 36-ամյա Լևոն Մզրուխյանի վարած BMW մակնիշի 45 VV 040 համարանիշի և Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 49-ամյա Տիգրան Փիրոյանի վարած Mercedes մակնիշի 97 RT 777 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Տ, Փիրոյանն ու BMW-ի ուղևոր, Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ 11 շենքի բնակիչ, 25-ամյա Արսեն Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են` Տ. Փիրոյանը Արամյանց բժշկական կենտրոն, իսկ Ա.Կարապետյանը` Աստղիկ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վարորդներից Լ. Մզրուխյանը աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության 4-րդ հատուկ գումարտակում (հրեշտակների խումբ) որպես ավագ ոստիկան, իսկ Տ. Փիրոյանը անհատ ձեռներեց է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր