«Երևանը արցունքներին հավատում էր» գեղարվեստավավերագրական ֆիլմի համացանցային պրեմիերան տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին
                        Ռեժիսոր Հայկ Բաբայանի «Երևանը արցունքներին հավատում էր» գեղարվեստավավերագրական ֆիլմի համացանցային պրեմիերան Յութուբում տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ին։
Ֆիլմի սյուժեի հիմքում աշխարհը ցնցած հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններն են, որոնք խորապես ազդել են մեր երկրի պատմության ընթացքի վրա։
Ֆիլմի հանդիսավոր պրեմիերան կայացել է դեռևս 2022 թ. մայիսի 28-ին՝ Կինոյի տան մեծ դահլիճում։ Ֆիլմում ներկայացված են բազմաթիվ իրադարձություններ՝ թե՛ անցյալում, թե՛ ներկայում և թե՛ նույնիսկ «ապագայում»։ Ֆիլմում կատարվող բոլոր իրադարձությունները ամբողջանում են և «պայթում» հոկտեմբերի 27-ին, իսկ ֆիլմի ֆինալի ընթացքում ամբողջ պատմությունն ու դրամատուրգիան «գլիվայր շուռ է գալիս»։
Ֆիլմում նկարահանվել են հայտնի դերասաններ՝ Գևորգ Մինասյանը, Աշոտ Եդիգարյանը, Արա Սարգսյանը և մինչ ֆիլմի պրեմիերան լուսահոգի դարձած Կարպիս Շամլյանը։ Ֆիլմի դերակատարներից ևս մեկը նկարահանումներից մի քանի ամիս անց մահացավ։
Բեմադրող օպերատորը Կարեն Անտոնյանն է, մոնտաժը՝ ռեժիսոր Էմիլ Խաչատրյանը, իսկ հեղինակի խոսքը կարդում է ՀՀ վաստակավոր արտիստ Բաբկեն Չոբանյանը։
«Երևանը արցունքներին հավատում էր» ֆիլմը բառացիորեն մեծ դժվարությամբ է նկարահանվել և հասել էկրան։ Կազմակերպչական աշխատանքները և նկարահանումները մի քանի անգամ ընդհատվել են չարաբաստիկ կորոնավիրուսի և 44-օրյա պատերազմի պատճառով։
Նկարահանումների մեծ մասը անցել է բարդ տեխնիկական պայմաններում։ Մի քանի անգամ փոխվել են սցենարը և վերջաբանը, իսկ մոնտաժի և հետաարտադրական աշխատանքները տևել են ամիսներ շարունակ։ Ռեժիսոր Հայկ Բաբայանը ասել է.
«Չափազանցված է այն պնդումը, թե եթե չլիներ հոկտեմբերի 27-ը, հայ ժողովուրդը ապրելու էր «դրախտավայրում», և ամեն ինչ հրաշալի էր լինելու Հայաստանում։ Մենք չկողմնորոշված, բևեռացված և ողբերգական հասարակություն ենք․ մշտապես հայտնվում ենք նույն սխալների, բաժանումների ու տառապանքների շրջապտույտի մեջ։ Իսկ այդ շրջապտույտի մեջ կարող էր ծնվել մի այլ հոկտեմբերի 27 ցանկացած ժամանակաշրջանում»։