211652_close_icon
views-count67295 դիտում article-date 11:20 24-10-2018

Երևանում բախվել են սփյուռքի փոխնախարարի ծառայողական Nissan-ն ու 41-ամյա մոտոցիկլավարի Kavasaki մոտոցիկլը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 33-ամյա Դավիթ Սարգսյանի վարած Nissan մակնիշի 695 ԼԼ 11 համարանիշի և 41-ամյա Արմեն Մալխասյանի վարած Kavasaki մակնիշի AC 074 համարանիշի մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլավար Ա. Մալխասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է«Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությոնը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Դավիթ Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդ Դ. Սարգսյանը ՀՀ Սփյուռքի փոխնախարարն է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արթուր Վարդանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր