Արտակարգ դեպք Երևանում․ 28-ամյա մոտոցիկլավարի «Hayasa 150» մոտոցիկլը վարելու ընթացքում հրդեհվել է․ կրակը մարել են պարեկները՝ օգտագործելով ծառայողական ավտոմեքենայում պահվող կրակմարիչներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Աբովյան փողոցում հրդեհ է բռնկվել Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Վահագն Ս․-ի վարած «Hayasa 150» մոտոցիկլում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Սուրեն Հովակիմյանն ու Գևորգ Յուչինյանը, ովքեր, մինչ հրշեջների ժամանումը, պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենայի միջից օգտագործել են կրակմարիչը և մարել կրակը։
Մոտոցիկլը ամբողջությամբ վերածվել է մոխրի։
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մոտոցիկլավարը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, ինչի համար էլ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 50 հազար ՀՀ դրամ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։