Թյուրամը որակազրկվել է 5 խաղով՝ մրցակցի դեմքին թքելու համար և տուգանվել 40 հազ. եվրոյով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թյուրամը խիստ պատժի է արժանացել «Հոֆենհայմի» պաշտպան Շտեֆան Պոշի դեմքին թքելու համար:
Ֆրանսիացին որակազրկվել է 5 խաղով, ևս մեկով՝ պայմանական: Պատիժը տարածվում է Բունդեսլիգայի և Գերմանիայի Գավաթի խաղերի վրա: Բացի այդ, Թյուրամը տուգանվել է 40 հազար եվրոյով:
Ավելի վաղ այդ արարքի համար «Բորուսիան» նրան տուգանել էր ամսեկան աշխատավարձի չափով: