Արդա Թուրանին կասկածում են 2016թ. Թուրքիայում հեղաշրջման կազմակերպիչների հետ կապերի մեջ
Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է սկսել «Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանի նկատմամբ,որը վարձավճարով այժմ հանդես է գալիս «Իստանբուլում»:
31-ամյա ֆուտոլիստին կասկածում են իսլամական հասարակական գործիչ Ֆետուլահ Գյուլենի հետ կապերի մեջ: Թուրքիայի իշխանությունները 2016 թվականին մեղադրեցին ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին, որ հենց նա է եղել երկրում հեղաշրջման փորձի թիկունքում:
Բացի Թուրանից, հետաքննություն է սկսվել Թուրքիայի հավաքականի նախկին խաղացողներ Էմրե Բելեզօղլուի, Օքնան Բուրուքի և Բյուլենթ Կորխմազի նկատմամբ: