Լուիս Էնրիկեն մտադիր է «Բարսելոնա» հրավիրել Արդա Թուրանին
Մադրիդի «Ատլետիկոյի» թուրք կիսապաշտպան Արդա Թուրանի նկատմամբ եվրոպական գրանդները իսկական որս են սկսել:
ՊՍԺ-ից, «Միլանից» և «Մանչեսթեր Յունայթեդից» հետո 28-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել նաև կատալոնական «Բարսելոնան»:
Նշվում է, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուին խնդրել է ձեռք բերել Թուրանին, որի տրանսֆերային արժեքը կազմում է 41 միլիոն եվրո:
Նշենք, որ Իսպանիայի վերջին առաջնությունում Արդա Թուրանը դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի արգելքի պատճառով «Բարսելոնան» չի կարող մինչև 2016թ. հունվարը նոր խաղացողներ ձեռք բերել: