47098 դիտում
16:03 25-09-2018
Ավտովթար Կոտայքի մարզում. վթարի են ենթարկվել թաղման մասնակիցները. ավտոմեքենան հայտնվել է ձորակում՝ հսկայական քարերի վրա. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 46-ամյա Արմեն Դարբինյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 ՏF 789 համարանիշի ավտոմեքենայով Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Ջրվեժի ջերմոցների մոտ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորակում՝ հսկայական քարերի վրա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-7 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայրում հավավածներն ասում էին, որ վթարի ենթարկվածն ու վիրավոր ուղևորները մասնակցում էին թաղման արարողության, և նրանց ավտոմեքենայի առջև կտրել է մեկ այլ ավտոմեքենա և վթարի պատճառ է հանդիսացել նաև այն, որ ճանապահին կա խոչընդոտ հանդիսացող փոս և այդ փոսը ամեն անգամ մի նոր վթարի պատճառ է դառնում։
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+