211652_close_icon
views-count9479 դիտում article-date 12:54 15-10-2018

Անհայտ անձը կրակոցներ է արձակել Գլենդելի հայկական ռեստորաններից մեկում. կա զոհ և վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գլենդելի հայկական ռեստորաններից մեկում անհայտ անձը կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկ անձ էլ վիրավորվել: Ինչպես հաղորդում է ktla.com-ը, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ի գիշերը: Ոստիկանությունը հայտնել է, որ կրակոցների հետևանքով 40-50 տարեկան մեկ մարդ զոհվել է: Ոստիկանությունը հարցաքննում է միջադեպին ականատես եղած բազմաթիվ մարդկանց հետ, ովքեր հավաքված են եղել բանկետի մասնակցելու համար: Գլենդելի ոստիկանության սերժանտ Դեն Սաթլզը հայտնել է, որ բանկետին մասնակցել է նվազագույնը 100 մարդ: «Հետևաբար, մեզ ծանր աշխատանք է սպասվում, քանի որ մենք պետք է զրուցենք նրանցից յուրաքանչյուրի հետ»,- ասել է նա: Նա նաև հայտնել է, որ կրակոցներ արձակած անձը մոխրագույն մեքենայով փախուստի է դիմել: Այլ տվյալներ նրա մասին չկան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր