Գերմանիայի քաղաքներից մեկում անհայտ անձը կրակոցներ է արձակել վարսավիրանոցում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Գերմանիայի արևմուտքում՝ Դյուրեն քաղաքում, անհայտ անձը կրակ է բացել վարսավիրանոցներից մեկում: Այս մասին հայտնում է RBC-ն՝ հղում կատարելով Deutsche Welle-ին:
Կրակոցների հետևանքով այս պահին հայտնի է 1 զոհի և 1 վիրավորի մասին:
Հանցագործության վայրը շրջափակված է և հսկվում է ոստիկանության հատուկ ջոկատի կողմից:
Պարզվում են միջադեպի մանրամասները: