Անհայտ անձը ԱՄՆ-ի Տեխաս նահանգի ռազմաբազայում կրակոցներ է արձակել. կա 2 զոհ
ԱՄՆ-ի Տեխաս նահանգում տեղակայված ռազմաօդային ուժերի «Լաքլանդ» բազայում անհայտ անձը կրակոցներ է արձակել:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, կրակոցների հետևանքով 2 մարդ է զոհվել: Ոստիկանության նախնական վարկածով՝ կրակոցներ արձակածը նախ սպանել է 1 հոգու, այնուհետև ինքնասպան եղել:
Նրանց մարմինները հայտնաբերել են ուրբաթ առավոտյան, բազայի տարածքում: Ռազմաբազան այժմ շրջափակված է ոստիկաններով: