Մոսկվայի ռեստորաններից մեկում կրակոցներ են հնչել. կա վիրավոր
Մոսկվայի կենտրոնում՝ Մալայա Սուխարևսկայա փողոցի ռեստորաններից մեկում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ռեստորանի այցելուներից 3 երիտասարդ կոպտել են մատուցողուհուն, ինչից հետո անվտանգության աշխատակիցները խնդրել են նրանց լքել օբյեկտը:
Տղամարդկանցից մեկը մոտեցել է իրենց մեքենային և այնտեղից հանել տրավմատիկ ատրճանակն ու մի քանի կրակոցներ արձակել, այդ թվում՝ անվտանգության աշխատակցի ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա 1 վիրավոր:
Երիտասարդները տաքսիով փախուստի են դիմել, սակայն ավելի ուշ նրանք բերման են ենթարկվել: