211652_close_icon
views-count32554 դիտում article-date 20:12 14-10-2018

Հայկ Մարությանն ասում է՝ եկեք քայլեր անենք, նոր խոսենք տրանսպորտի գնի մասին. Աշոտ Իսրայելյան

Ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Իսրայելյանն իր [url=https://www.facebook.com/ashot.israelyan/posts/2258051294224488]էջում[/url] գրել է. «Այն, որ ասում են. Հայկ Մարությանն ուզում է տրանսպորտի գինը բարձրացնի ու համեմատություններ են անում նախկին ավագանու հետ, մի բան հաշվի չեն առնում: Նախկիններն ասում էին գինը բարձրացնենք, որ բարեկարգենք ոլորտը: Հայկն ասում է, եկեք քայլեր անենք, նոր խոսենք գնի մասին: Այսինքն, եթե նորմալ ավտոբուսներ բերեն, գազելները վերացնեն, վարորդների վրա ոչ թե պլան դնեն, այլ աշխատավարձ տան նորմալ, կարելի է և բարձրացնել: Բացի դա, կա տարբերակ եվրոպական երկրների պես հնարավորություն ստեղծել, որ կարողանան մի անգամից մի քանի ուղևորության համար վճարել ավելի էժան կամ մեկ անգամյա տոմս գնել, բայց ավելի թանկ: Սոցիալական խնդիրներ ունեցողների համար կես գին սահմանել և այլն: Ու այդ բոլոր տոմսերը նաև հնարավոր կլինի օգտագործել մետրոյում: Իսկ ընդհանրապես ամենաճիշտը գծատերեր հասկացությունը վերացնելն է: Թող մեկ միասնական համակարգ լինի: Օրինակ Իսպանիայում ինչքան ման եկանք, մի ձևի տաքսի տեսանք: Նույնը՝ ավտոբուսների դեպքում: Հաստատ բոլորդ էլ բազմաթիվ տարբերակներ կառաջարկեք, բայց պետք է քայլ անել, մի բան բարելավել ու հետո նոր մտածել գների մասին», նշել է օգտատերը:

Նմանատիպ նյութեր