211652_close_icon
views-count2092 դիտում article-date 23:40 09-09-2022

Ով ինչ հարց ունի, թող գա այստեղ՝ Արցախ, նստենք, խոսենք, գործ անենք, հետո արդեն պարզ կլինի, թե իրականում ով՝ ով է. Ռուբեն Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

tert.am-ը գրում է. Ով ինչ հարց ունի, թող գա այստեղ՝ Արցախ, նստենք, խոսենք, գործ անենք, հետո արդեն պարզ կլինի, թե իրականում ով՝ ով է։ Արցախի հանրային հեռուստատեսությանը հարցազրույցի ժամանակ հայտարարել է հասարակական գործիչ և ձեռներեց Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով Արցախ տեղափոխվելու իր որոշման վերաբերյալ հայաստանյան արձագանքներին։ Ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից․

Արցախի հանրային հեռուստատեսություն – Պարո՛ն Վարդանյան, սեպտեմբերի 1-ին հանդես եկաք շատերի համար անսպասելի հայտարարությամբ՝ տեղափոխվում եք Արցախ, ընդ որում, տեղափոխվում եք՝ Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարելով: Սկսենք արձագանքներից: Որքան էլ զարմանալի հնչի, նաև հայկական միջավայրում Ձեր այդ քայլը միանշանակ չընդունվեց: Գերակշռողը դրական արձագանքն էր, բայց կար նաև հակառակը: Զարմացա՞ք:

Ռուբեն Վարդանյան - Ոչ: Առաջին հերթին ես շատ ուրախ եմ, որ այդ որոշումը կայացրել եմ, երկրորդը՝ շատ ուրախ եմ, որ Արցախում եմ, երրորդը՝ շատ ուրախ եմ, որ տարբեր երկրներում ապրող շատ մարդիկ, տարբեր խավերի ներկայացուցիչներ իսկապես ողջունում են իմ այս քայլը: Բայց ես պատրաստ էի և հասկանում էի, որ միշտ կլինեն մարդիկ, որոնք չեն հավատա, կասկածով կվերաբերվեն, սպասողական վիճակի մեջ կլինեն: Մի մասն էլ, եկեք պարզ ասենք, հասկանալով կամ չհասկանալով, օգնում են Ադրբեջանին: Տեսնում եք, թե նրանց մամուլը որքան ագրեսիվ է արձագանքում, ինչեր են գրում իմ մասին …իսկ մյուս կողմից էլ՝ մեր հասարակության մի մասը յուղ է լցնում նրանց կրակին:

Մի կողմից դա այն իրականությունն է, որն ունենք, բայց մյուս կողմից էլ՝ մենք չպիտի վախենանք, պիտի գնանք առաջ, մեր գործը պիտի անենք, գործով պիտի ցույց տանք, թե ով ինչ է ասում… Ասել եմ՝ ով ինչ հարց ունի, թող գա այստեղ՝ Արցախ, այստեղ նստենք, խոսենք, գործ անենք, հետո արդեն պարզ կլինի, թե ով ինչ է մտածում, ինչ է ասում ու իրականում ով՝ ով է:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր